Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին 16 ավիահարված է հասցվել
ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ինքնաթիռները Սիրիայի հյուսիսում 16 ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Այդ հարձակումը ամենախոշորներից մեկն էր, որը մենք Սիրիայում իրականացրել ենք այս պահին, և այն պետք է թուլացնի ԻՊ-ի հնարավորությունները՝ Ռաքքայից դուրս գալու համար»,-ասել է կոալիցիոն ուժերի ներկայացուցիչ փոխգնդապետ Թոմաս Գիլերանը։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այժմ աշխարհի անվտանգության դեմ ուղղված հիմնական սպառնալիքն է։ Երեք տարիների ընթացքում ահաբեկիչների հաջողվել է զգալի տարածքներ գրավել Իրաքի և Սիրիայի տարածքներում։ Բացի այդ, նրանք փորձում են իրենց ազդեցությունը տարածել Հյուսիսային Աֆրիկայի երկրներում՝ մասնավորապես Լիբիայում։










