Ղրիմում վրդովված են Թբիլիսիում Զեմֆիրայի քայլից, նրա հետ չեն համագործակցի

13:04 • 05.07.15

Ղրիմում համերգների կազմակերպիչները հրաժարվել են համագործակցել ռուսաստանցի երգչուհի Զեմֆիրայի հետ: Այս մասին հայտնում է Life News-ը:

Պատճառը Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպն է. այնտեղ իր համերգի ժամանակ հայտնի երգչուհին հանդես էր եկել Ուկրաինայի սատարումով` ծածանելով այդ երկրի դրոշը:

Ղրիմի համերգային գործակալությունները արձագանքել են վրդովմունքով, նրանք կանխատեսում են, որ երգչուհու ելույթների պահանջարկը Ղրիմում միջադեպից հետո կնվազի: Վկայակոչվում է մասնավորապես համաշխարհային մեծության աստղերի կազմակերպիչ Սերգեյ Արբուզովի հայտարարությունն այս առիթով: