Թուրքիայի փոխվարչապետն այսօրվանից հեռանում է քաղաքականությունից
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հեռանում է քաղաքականությունից, հաղորդում է թուրքական TRT Haber կայքը։
Այսօր Առընչն իր վերջին հանդիպումը կունենա երկրի նախագահի հետ՝ փոխվարչապետի պաշտոնում։
Առընչն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մտադրության մասին։
67-ամյա գործիչը համարվում է Թուրքիայի քաղաքական էլիտայի ուժեղագույն ֆիգուրներից մեկն ու քաղաքականության մեջ է 1983 թվականից։
Նա մեծ դերակատարություն ունի նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում։










