Մի քաղաքացի փորձել է«Արթիկ» ՔԿՀ-ի բնակելի գոտի փաթեթ նետել, որում եղել են բջջային հեռախոսներ, B-8 դեղահաբեր

17:09 • 06.07.15

Հուլիսի 4-ին՝ կեսգիշերն անց, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի տեղամասերից մեկի քողարկվող պատի արտաքին կողմի միջնամասի հատվածում նկատել են դեպի պատը եկող անձի, որի մոտից զննությամբ հայտնաբերել և առգրավել են 2 բջջային հեռախոս 1 բաժանորդային քարտ, 1 հատ  B-8 դաջվածքով  և 10 հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբեր. տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:
 

Քաղաքացին «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցներին հայտնել  է, որ փաթեթը  ցանկանում էր նետել հիմնարկի բնակելի գոտի:


Հայտնաբերված դեղահաբերն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: