Իրաքում ռազմական ինքնաթիռից պատահմամբ ռումբ է ընկել բնակելի տների վրա
Իրաքի ռազմաօդային ուժերի ինքնաթիռից տեխնիկական խնդրի պատճառով ռումբ է ընկել Բաղդադի արևելքում գտնվող շրջաններից մեկի վրա, ինչի հետևանքով 7 մարդ է զոհվել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Ինքնաթիռում եղած ռումբերից մեկը տեխնիկական խնդրի հետևանքով մնացել է ինքնաթիռում և բազա վերադառնալու պահին ընկել է Բաղդադի Այ-Ջադիդա շրջանի երեք տների վրա»,-հայտարարել է Իրաքի անվտանգության ուժերի բրիգադային գեներալ Սաադ Մաանը։
Նրա խոսքով՝ ռումբի պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել։










