Ցիպրասը հայտնել է Մերկելին Հունաստանի նոր առաջարկների մասին

17:19 • 06.07.15

AP

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են Հունաստանում հանրաքվեի արդյունքները: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրին:

 

Ցիպրասը հայտնել է Մերկելին, որ Հունաստանը մտադիր է նոր առաջարկներ ներկայացնել Հունաստանում հանրաքվեի արդյունքներին նվիրված եվրոգոտու առաջնորդների արտակարգ գագաթաժողովին:

 

Նոր հունական առաջարկների մանրամասներն աղբյուրը չի հայտնել։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ցիպրասը քննարկել են Հունաստանում հանրաքվեի արդյունքները:

 

Հիշեցնենք, որ կիրակի օրը տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ միջազգային վարկատուների պահանջներին «ոչ» է ասել ընտրողների 61.31%-ը, կողմ է արտահայտվել 38.69%-ը։ Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 5.8%-ը։