Օբաման վստահություն է հայտնել ԱՄՆ-ի և Ղազախստանի հարաբերությունների զարգացման հարցում

11:34 • 06.07.15

Լուսանկարը՝ belsat.eu-ի


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ծննդյան օրվա կապակցությամբ և վստահություն հայտնել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման առնչությամբ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը։

 

Այսօր լրանում է Նազարբաևի ծննդյան 75-ամյակը։ Օբաման ամերիկացի ժողովրդի անունից շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն և երջանկություն։

 

«Այսօր, երբ Դուք նշում եք այս առանձնահատուկ իրադարձությունն ընտանիքի և ընկերների շրջապատում, ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ համոզված եմ երկու երկրների կարևոր հարաբերությունների հետագա զարգացման հարցում», - ասվում է Օբամայի շնորհավորական ուղերձում։

 

Ղազախստանի նախագահին շնորհավորել է նաև Չինաստանի նախագահ Սի Ձինփինը, որում ուշադրություն է հատկացվել ղազախա-չինական հարաբերությունների դինամիկ զարգացմանը։