Նոր Արեշում ավելի քան 10 կրակոցներով սպանության դեպքով քրգործ է հարուցվել

18:01 • 06.07.15

ՀՀ ոստիկանությունն այսօր ժամը 13:29-ին ահազանգ էր ստացել, որ Երևանի Նոր Արեշ համայնքում կրակոցներ են հնչել:


«Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ Նոր Արեշի 28-րդ փողոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել 1958 թվականի ծնված Վաղարշակ Ասոյանը, ով մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին»,-այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից:

 

Դեպքի հանգամանքները պարզվում են: Հարուցվել է քրեական գործ:

 

Հիշեցնենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ անհայտ անձը կամ անձինք Նոր Արեշ 28 փողոցում իրենց մոտ եղած հրազենով 10-ից ավելի անգամ կրակոցներ են արձակել նշված փողոցի թիվ 18/2 տան մոտ տեղադրած նստարանին նստած 57-ամյա Վաղինակ Ասոյանի վրա: