Պուտինը Հունաստանի վարչապետի հետ քննարկել է հանրաքվեի արդյունքները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ քննարկել է հունական հանրաքվեի արդյունքներն ու աջակցություն է հայտնել Հունաստանի ժողովրդին՝ երկրի առջև ծառացած դժվարությունների հարցում։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին ասված է Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցը կայացել է հունական կողմի նախաձեռնությամբ։
«Քննարկվել են Հունաստանում կայացած հանրաքվեի արդյունքները՝ միջազգային վարկատուների կողմից Աթենքին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցում, ինչպես նաև որոշ հարցեր՝ ռուս-հունական հետագա համագործակցության զարգացման առումով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Պուտինը նաև աջակցություն է հայտնել Հունաստանի ժողովրդին՝ երկրի առաջ ծառացած դժվարությունների հաղթահարման հարցում։










