Պուտինը հաստատել է Վրաստանի հետ հանցագործներին արտահանձնելու պայմանագրից հրաժարումը

13:53 • 06.07.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Վրաստանի հետ հանցագործներին փոխադարձաբար հանձնելու  պայմանագրից հրաժարվելու որոշումը, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

«Ընդունել Ռուսաստանի կառավարության առաջարկությունը վրացական կողմին նախազգուշացնելու մասին, որ Ռուսաստանը մտադիր չէ լինել Ռուսաստանի ու Վրաստանի միջև 1996 թվականի մարտի 19-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի մասնակից, որը նախատեսում է ազատազրկված անձանց հանձնում»,-ասված է փաստաթղթում։

 

Ավելի վաղ որոշումը հաստատել էր կառավարությունը, ինչից հետո փաստաթուղթն ուղարկվել էր Պուտինին։

 

Ներքին գործերի նախարարությանը հանձնարարվել է վրացական կողմին զգուշացնել նախագահի որոշման մասին։