Ռիհանային մեղադրել են սեքսիզմի և կանանց նկատմամբ բռնություն քարոզելու համար

19:54 • 06.07.15

Եերգչուհի Ռիհանային քննադատել են Bitch Better Have My Money երգի  իր վերջին տեսահոլովակի համար, որի պրեմիերան կայացել է անցյալ շաբաթ:  

Ինչպես գրում է Корреспондент-ը` The Guardian-ին հղումով, քննադատություններ են հնչել ինչպես ֆեմինիստական համայնքներից, այնպես էլ սովորական  օգտատերերից, ովքեր երգչուհուն մեղադրել են սեքսիզմի և կանանց նկատմամբ բռնություն քարոզելու մեջ:

Տեսահոլովակի սյուժեով երգչուհին և նրա հանցակիցները մեծահարուստ կնոջ են առևանգում` փրկագին պահանջելու նպատակով: Համացանցում օգտատերերի վրդովմունքն է առաջացրել այն հանգամանքը, որ տեսանյութում առևանգողները մերկացնում և տանջանքների են ենթարկում պատանդ կնոջը: