ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ-ի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագրի նախագիծը

16:02 • 06.07.15

ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել միջուկային վթարի և միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում տեղեկության փոխանակման մասին օպերատիվ իրազեկման մասին Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագրի նախագիծը: ՌԴ կառավարության որոշումը երկուշաբթի օրը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, հայտնում է ria.ru-ն:

 

Միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում երկրների միջև փոխադարձ իրազեկումը, այդ թվում՝ միջուկային արտակարգ իրավիճակների ժամանակ, ընդունված միջազգային պրակտիկա է, գրում է ria.ru-ն:

 

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացրած միջկառավարական համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է ՌԴ արտգործնախարարության և գործադիր իշխանության այլ շահագրգիռ մարմինների հետ, ինչպես նաև նախապես մշակվել է հայկական կողմի հետ։

 

Կառավարությունը «Ռոսատոմ»-ին հրահանգել է ԱԳՆ-ի հետ համատեղ բանակցություններ անցկացնել հայկակական կողմի հետ և պայմանավորվածության հասնելու դեպքում ստորագրել համաձայնությունը ՌԴ կառավարության անունից: