Երկրագնդի ամենածեր բնակիչը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը

17:51 • 06.07.15

Երկրագնդի ամենածեր բնակիչ Սյուզաննա Մուշատ Ջոնսը, ով հուլիսի 6-ին դարձել է 116 տարեկան, իր երկարակեցության գաղտնիք է անվանել առողջ քունը, ինչպես նաև վնասակար սովորությունների բացակայությունը: Այդ մասին ասված է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքում, գրում է lenta.ru-ն:

Այժմ նա ապրում է ծերանոցում և տեղաշարժվում է անվասայլակով: Նա կորցրել է տեսողությունը և մասամբ՝ լսողությունը:

Ջոնսը երկրագնդի ամենատարեց բնակիչ է ճանաչվել 2015 թվականի հունիսի 17-ին, երբ 116 տարեկան հասակում մահացել է մեկ այլ ամերիկուհի՝ Ջերալիեն Տելին:

Սյուզաննան երեխաներ չունի, նրա մասին հոգ են տանում իր 100 զարմիկներն ու զարմուհիները: Ջոնսը այժմ ապրող երկու մարդկանցից մեկն է, ով ծնվել է 1800-ական թվականներին: