Թաիլանդում 250 կգ փղոսկր է առգրավվել
Թաիլանդի մաքսային ծառայության աշխատակիցները Բանգկոկի օդանավակայանում շուրջ 250 կգ մաքսանենգ փղոսկր են առգրավել: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` Associated Press-ին հղումով, մաքսանենգ փղոսկրի արժեքը կազմում է 300 000 դոլար:
Պարբերականի տվյալներով` մաքսայինները, բացելով փայտյա տուփերը, որոնցում իբրև մարմար էին տեղափոխում, փղի ժանիքով և այլ տեսակի փղոսկրով լցված 4 պայուսակ են հայտնաբերել:
Սա Թաիլանդում փղոսկրի մաքսանենգության կանխման 11-րդ դեպքն է տարվա սկզբից ի վեր:










