Պամելա Անդերսոնը նամակ է գրել Պուտինին

21:53 • 07.07.15

Երբեմնի սեքս-խորհրդանիշ Պամելա Անդերսոնը նամակով դիմել է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Գազետա»-ի փոխանցմամբ՝ Պամելան մասնավորապես խնդրել է քայլեր ձեռնարկել մի նավի նկատմամբ, որը Իսլանդիայից Ճապոնիա է ուղևորվում` ֆինվալ ձկնատեսակով բեռնված:

Անդերսոնի նամակը հրապարակվել է SEA Shepherd կազմակերպության կայքում:

Պամելան ահազանգել է, որ նավով 1700 տոննա այնպիսի ձկան միս է տեղափոխվում, որը ոչնչացման վտանգի առաջ է: Նամակում նշվում է, որ նման բեռնափոխադրումը հակասում է Անհետացող կենդանատեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիային:

Անդերսոնը Իսլանդիային մեղադրել է միջազգային իրավունքի նորմեր խախտելու համար, իսկ Պուտինին կոչ արել թույլ չտալ, որ այդ  բեռներով նավն անցնի Ռուսաստանի տարածքային ջրերով:

Նամակում նշվումէ , որ ներկա դրությամբ նավը Նորվեգիայի Տրոմսե քաղաքում է և Ռուսաստանից տարանցման թույլտվություն է սպասում` Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով Ճապոնիա հասնելու համար: