Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ն «մեքսիկացի հանցագործների աղբակույտ» է անվանել

09:14 • 07.07.15

Լուսանկարը՝ Seth Wenig / AP


ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, ով հայտնվել էր սկանդալի կենտրոնում մեքսիկացի ներգաղթյալների մասին իր արտահայտությունների պատճառով, կրկին շոշափել է այդ թեման՝ ԱՄՆ-ն անվանելով «աղբակույտ» հարևան երկրի հանցագործների համար, գրում է Лента-ն։

 

Թրամփը հաստատել է, որ մտադիր չէ հրաժարվել իր նախորդ հայտարարությունից։ Նրա խոսքով՝ Մեքսիկայի կառավարությունը ստիպում է «առավել անցանկալի անձանց» մեկնել ԱՄՆ։ «Շատ դեպքերում նրանք հանցագործներ են, թմրավաճառներ»,- ասել է Թրամփը։

 

Նախագահի թեկնածուն ասել է, որ ԱՄՆ-ն վերածվել է «աղբակույտի Մեքսիկայի համար»։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Մեքսիկայից ժամանում են «հիանալի մարդիկ», ում համար ԱՄՆ-ն շատ համապատասխան է։ Նա նաև վստահեցրել է, որ հարգում է Մեքսիկան և սիրում այդ ժողովրդին։