ՄԱԿ-ը կրկին կհետաքննի 1961թ. ավիավթարի հետևանքով գլխավոր քարտուղարի մահվան հանգամանքները

08:47 • 07.07.15

АР

ՄԱԿ-ի կոմիտեն կոչ է արել նորից հետաքննել 1961 թվականի ինքնաթիռի վթարը, որի ժամանակ մահացել է կազմակերպության գլխավոր քարտուղար, շվեդ դիվանագետ Դագ Համարշյոլդը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Կոմիտեի տվյալներով՝ դա կապված է նոր տեղեկատվության հայտնվելու հետ, որը ցույց է տալիս, որ ինքնաթիռը, հնարավոր է, կործանվել է մեկ այլ օդանավի կողմից։

 

Հետաքննությունը շարունակելու համար կոմիտեն մտադիր է պահանջել ԱՄՆ-ի և այլ երկրների արխիվներում պահվող գաղտնի նյութերը։

 

Դագ Համարշյոլդը մահացել է Հյուսիսային Ռոդեզիայում ավիավթարի հետևանքով՝ Կոնգոյում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողության ժամանակ:

 

Վթարի հստակ պատճառները և հանգամանքները մինչ այժմ անհայտ են: Քննարկվող վարկածների թվում են եղեկ տեխնիկական անսարքությունը, ինքնաթիռում դիվերսիան և վառելիքի բացակայությունը։