Barclays բանկի ղեկավարը հրաժարական է տվել

11:41 • 08.07.15

Բրիտանական Barclays բանկի գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Ջենկինսը հրաժարական է տվել, գրում է gazeta.ru-ն:

 

Բանկի ղեկավարի պաշտոնակատար կլինի Ջոն ՄքՖերլեյնը։

 

Բանկի տնօրենների խորհուրդը հետագայում նոր ղեկավար կընտրի։

 

Բանկի հաղորդագրությունում նշվում է, որ փոփոխությունները ոչ մի կերպ չեն անդրադառնա բանկի ֆինանսական ռազմավարության վրա, իսկ ՄքՖերլեյնը կկարողանա կատարել ստանձնած պարտականությունները:

 

«Այդ որոշումը երբեք չի անդրադառնա Barclays-ի զարգացման ռազմավարության վրա»,- ասված է հաղորդագրությունում: