Բնակֆոնդի պահպանման մասին պետք է մտածել. վարչապետ

12:03 • 08.07.15

Այսօր կառավարության հերթական նիստին Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կառավարության քննարկմանը ներկայացրեց նախորդ որոշումներից մեկում փոփոխություն կատարելու հարցը:


Այսպիսով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրում կատարել փոփոխություններ,  ու մասնավորապես փոխել միջոցառումների իրականացման ժամանակացույցը:

 

Վարչապետը կոչ արեց ուշադրություն դարձնել հատկապես շենքերի վթարային վիճակին Երևանում, Վանաձորում, Գյումրիում: «Բնակֆոնդի պահպանման մասին պետք է մտածել: Թողնում ենք, չորրորդ, հինգերորդ կարգի վթարային են դառնում շենքերը, ապա ասում են՝ ոնց կառուցենք, դրա համար օրենք պիտի ընդունել»,- ասաց վարչապետը:


Նարեկ Սարգսյանն էլ նշեց, որ այս փոփոխությամբ սկիզբն են դնում նման օրենսդրական նախաձեռնության: «Բնակֆոնդի պահպանման հստակ քայլեր պիտի լինեն»,- հավելեց նա: