Չիլիի իշխանությունները կողմ են մարիխուանայի մասամբ օրինականացմանը

09:49 • 08.07.15

Չիլիի Կոնգրեսի ստորին պալատը ձայների մեծամասնությամբ մարիխուանան մասամբ օրինականացնելու մասին որոշում է ընդունել, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Բուժական, կրոնական, ժամանցային նպատակներով ոչ մեծ քանակությամբ մարիխուանա աճեցնելուն և օգտագործելուն կողմ է արտահայտվել 68 խորհրդարանական, դեմ է քվեարկել 39-ը։



Օրենքում նշվում է, որ թույլտվություն ստանալու համար չիլիացիները պետք է իշխանություններին դիմեն:

 

Ուժի մեջ մտնելուց առաջ օրենքը պետք է հաստատի Սենատն ու առողջապահության հարցերով հանձնաժողովը։