Եվրոգոտու երկրների առաջնորդները կիրակի օրը Հունաստանի հարցով շտապ հանդիպում կանցկացնեն
Reuters
Եվրոգոտու երկրների առաջնորդները որոշել են կիրակի օրը հավաքվել նոր շտապ գագաթաժողովի անցկացման համար, որպեսզի վերջնականորեն որոշեն Հունաստանի ճակատագիրը, նրանք, ընդ որում, դեֆոլտից երկիրը փրկելու հնարավորությունը և եվրոգոտում դրա անդամակցության պահպանումը հոռետեսորեն են գնահատում, գրում է Interfax.ru-ն։
«Դաժան իրականությունն այն է, որ մենք հինգ օր ունենք վերջնական համաձայնության հասնելու համար: Եթե մենք չկարողանանք գալ համաձայնության, դա կարող է բերել Հունաստանի սնանկության և իր բանկային համակարգի փլուզման»,- ասել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Եվրոգոտու երկրների առաջնորդների հանդիպումը երեքշաբթի կայացել էր լարված մթնոլորտում: Գործընկերները մեղադրում են Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին ողջ եվրոպական տարածաշրջանում լարվածության սրման, հունական տնտեսությունը փրկելու ուղղությամբ եվրոպացի հարկատուների ջանքերը գնահատելու ցանկության բացակայության, փոխադարձ վստահությունը տապալելու համար:










