Իրանի հետ համաձայնագիրը կամրապնդի Միջին Արևելքում անվտանգությունը. Գերմանիայի ԱԳՆ

09:41 • 08.07.15

Իրանի հետ համաձայնագիրը պետք է ամրապնդի Միջին Արևելքում անվտանգությունը, այդ թվում՝ նաև Իսրայելի համար։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը:

 

«Խոսքը գոնե ինչ-որ համաձայնագիր կնքելու մասին չէ, այլ այնպիսի պայմանավորվածության ձեռք բերման, որը միաժամանակ ավարտին կհասցնի Իրանի հետ բազմամյա հակամարտությունն ու կամրապնդի Միջին Արևելքում անվտանգությունը, այլ ոչ թե այն սպառնալիքի տակ կդնի»,- ասել է Շտայնմայերը՝ հավելելով, որ անվտանգությունը պետք է ապահովվի այդ թվում նաև Իսրայելի համար:

 

«Մենք գիտենք, որ Իսրայելն ու արաբական հարևաններն ուշադիր հետևում են, թե ինչպես կավարտվի և ինչ գրված կլինի վերջնական համաձայնագրում: Այդ պատճառով էլ մենք պետք է մինչև վերջին առաջարկը, մինչև վերջին բառը մեծ հետևողականությամբ վարենք այդ բանակցությունները»,-ասել է նախարարը:

 

Նա հավելել է, որ դա պատճառներից մեկն է, որ իրենք չեն ցանկանում ժամանակային սահմանափակումներ ունենալ։