Լատվիայի պաշտպանության նախկին նախարար Ռայմոնդ Վեյոնիսը ստանձնել է նախագահի պաշտոնը

13:24 • 08.07.15

Լատվիայի նախկին պաշտպանության նախարար Ռայմոնդս Վեյոնիսը չորեքշաբթի օրը ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը: Նա երդում է տվել հունիսի սկզբին իրեն ընտրած երկրի սեյմի առաջ:

Երդմնակալությունից հետո խորհդարանում սկսվել է նոր նախագահին Լատվիայի պետական պարգևներով պարգևատրելու արարողությունը: Կեսօրին երկրի նախագահի նստավայրում կկայանա նախագահական պաշտոնի փոխանցման խորհրդանշական արարողությունը:

Ռայմոնդ Վեյոնիսը այդ պաշտոնում ընտրվել է Լատվիայի սեյմում հունիսի 3-ին կայացած գաղտնի քվեարկությամբ: Նրա թեկնածությունը պաշտպանել է 100 պատգամավորներից 55-ը։