Շիրակի մարզի Սպանդարյանի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն

11:57 • 08.07.15

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց դադարեցնել Շիրակի մարզի Սպանդարյանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները և համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնել:


Տարածքային և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ այս որոշումը ուժի մեջ  է մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակվելու է Սպանդարյան համայնքի գյուղապետի ընտրություններ: Ընտրությունների պատշաճ կազմակերպման համար կառավարությունը` պահուստային ֆոնդից կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրեց 1,124.2 հազար դրամ, իսկ ոստիկանությանը` 4.5 հազար դրամ։