Թունիսը Լիբիայի հետ սահմանին պատ է կառուցում՝ ԻՊ-ից պաշտպանվելու համար

08:33 • 08.07.15

Լուսանկարը՝ stroyobzor.ua-ի


Թունիսի իշխանությունները որոշել են Լիբիայի հետ սահմանին պատ կառուցել՝ Սուս քաղաքի լողափում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, հայտարարել է երկրի վարչապետ Հաբիբ Էսիդը, փոխանցում է Газета-ն։

 

«Մենք սկսել ենք պատ կառուցել Լիբիայի հետ սահմանի ողջ երկայնքով։ Երկարությունը կկազմի 168 կմ, իսկ շինարարությունը կավարտվի 2015-ի վերջին»,- նշել է վարչապետը։

 

Նա նաև հայտնել է, որ պատը պետք է որպես գործիք ծառայի «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների մուտքը երկիր խոչընդոտելու համար։

 

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Թունիսում 5-աստղանի հյուրանոցի տարածքում ահաբեկչություն է իրականացվել, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։ Ահաբեկչությանը զոհ է գնացել 39 մարդ։