Կյանքից հեռացել է Լաերտ Մովսիսյանը

21:00 • 09.07.15

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս. թ. հուլիսի 9-ին, կյանքի 75-րդ տարում, վախճանվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լաերտ Մովսիսյանը: 


Լաերտ Մովսիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը` հուլիսի 11-ին, ժամը 12:00–14:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:


Հուղարկավորությունը՝ Թոխմախի գերեզմանատանը: