Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներքին, արտաքին և տարածաշրջանային հարցեր

19:50 • 09.07.15

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հուլիսի 9-ին  ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:


Ինչպես տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է  ներքին, արտաքին և տարածաշրջանային  զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: