Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան և Նեպալը կմիանան ՇՀԿ–ին որպես գործընկերներ. Պուտին

14:18 • 10.07.15

Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան և Նեպալը միանում են Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) որպես կազմակերպության գործընկերներ, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ria.ru-ն:

 

«Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան և Նեպալը միանում են ՇՀԿ-ի ընտանիքին որպես երկխոսության գործընկերներ»,- ասել է նա՝ բացելով կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստը:

 

Պուտինի խոսքերով՝ կան նաև այլ երկրներ, որոնք ցանկանում են մասնակցել ՇՀԿ-ի աշխատանքին: «Ես մի շարք երկրներ հետաքրքրվածություն են արտահայտում մեր կազմակերպությանը այս կամ այն կերպ միանալու հարցում: Ուշադիր կքննարկենք նրանց դիմումները՝ հաշվի առնելով համապատասխան պահանջները»,- ասել է ՌԴ նախագահը: