Տասնյակ մարդիկ են մահացել Բանգլադեշում հագուստ բաժանելու ընթացքում առաջացած հրմշտոցի ժամանակ
Առնվազն 22 մարդ է մահացել Բանգլադեշի հյուսիսում Միմենսինգհ քաղաքում աղքատներին հագուստ բաժանելու ժամանակ առաջացած հրմշտոցում, գրում է interfax.ru-ն:
Հրմշտոցն առաջացել է այն բանից հետո, երբ հարյուրավոր մարդիկ նետվել են ձեռնարկության նեղ դարպասների մոտ, որտեղ աղքատներին անվճար հագուստ էին բաժանում մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա առիթով:
Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի հարյուր մարդու, այդ թվում գործարանի սեփականատիրոջը:
Տեղի ոստիկանապետը հայտնել է, որ մահացածների մեծ մասը կանայք են եղել: Նրա խոսքերով՝ զոհերի թիվը հավանաբար կաճի:










