Վաղարշապատում վրաերթի են ենթարկել 5-ամյա տղայի
11:03 • 10.07.15
«ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երեկ ժամը 18.00-ի սահմաններում Վաղարշապատի Սպանդարյան-Մամիկոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և տեղափոխել նրան հիվանդանոց:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:
Placeholder










