Կիևյան կամրջից մոտ 25 տարեկան երիտասարդ է ցած նետվել

11:35 • 10.07.15

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 10-ին, ժամը 03.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն:
 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: 

 

Կամրջի տակ հայտնաբերվել է 20-25 տարեկան երիտասարդի դի: