ԱՄՆ-ն նոր միջուկային զենք է փորձարկել. լուսանկարներ

01:03 • 10.07.15

ԱՄՆ-ն նորացված միջուկային զենք է փորձարկել: «Դոժդ» հեռուստաընկերության փոխանցմամբ B61-12LEP մոդեռնիզացված ռումբի փորձարկումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Նևադա նահանգի տարածքում:

 

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Միջուկային անվտանգության ազգային ադմինիստրացիայի հետ համատեղ այդ զինատեսակի փորձարկող նետում են կատարել, ռումբը սակայն համալրված չի եղել միջուկային մարտական մասով:

 

Փորձարկմանը մասնակցել է F-15E Strike Eagle կործանիչ-ռմբակոծիչ օդանավ: Այս փորձարկմանը հաջորդելու են ջրային փորձարկումներ:

 

Այս նոր միջուկային զենքը վերջնականապես պատրաստ կլինի 2024-ին: