Վերադարձիր քո հեքիաթային անտառը. Օդեսայում ծաղրել են Սաակաշվիլիին (տեսանյութ)
Օդեսայում հասարակական ակտիվիստները ֆլեշմոբ են անցկացրել Օդեսայի շրջանային վարչության շենքի մոտ, որի ընթացքում երկինք են բաց թողել հսկայական փուչիկ՝ փողկապ ծամող նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կերպարով, գրում է РИА Новости-ն։
Փուչիկը բաց է թողնվել «Ցտեսություն, մեր քնքուշ Միշա, վերադարձիր քո հեքիաթային անտառը» երգի ներքո։ Փուչիկի մի կողմում պատկերված է եղել Սաակաշվիլին՝ փողկապը բերանում, իսկ մյուս կողմում գրված է եղել «Միշիկո, գնա՛ տուն» (Мишико! Go Home):
Ակտիվիստներից մեկը հայտարարել է, որ քաղաքին պետք է ազնիվ և օրինավոր պրոֆեսիոնալ։










