Հռոմի պապն աշխարհի տնտեսական մոդելի փոփոխությունների կոչ է արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Բոլիվիայում ունեցած իր ելույթի ժամանակ միջազգային տնտեսական կարգում փոփոխությունների կոչ է արել, գրում է Interfax.ru-ն:
Նրա խոսքերով՝ աղքատներին չի կարելի օգտագործել միայն որպես հումքի մատակարար և էժան աշխատուժ՝ զարգացած երկրներում:
Հռոմի պապն իր աջակցությունն է հայտնել «հող, աշխատանք և տուն ձեռք բերելու» նրանց ջանքերին:
«Չվախենանք ասել. մենք ցանկանում ենք փոփոխություններ, իրական փոփոխություններ, կառուցվածքային փոփոխություններ»,- ընդգծել է նա՝ քննադատելով ներկայիս համակարգը, որը, նրա կարծիքով, «ստիպում է ցանկանալ եկամուտ ստանալ ցանկացած գնով՝ չմտահոգվելով սոցիալական մեկուսացման կամ բնությանը վնասելու մասին»:










