Ուկրաինայում աճել է ահաբեկչական վտանգի մակարդակը. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի շրջաններում զգալիորեն աճել է ահաբեկչության վտանգի մակարդակը: Այդ մասին նա ասել է երկրի ներքին գործերի նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ, հաղորդում է korrespondent.net-ը:
«Դիվերսիոն և ահաբեկչական վտանգի մակարդակը զգալիորեն աճել է հակաահաբեկչական գործողության անցկացման գոտու սահմաններից դուրս գտնվող շրջաններում»,- ասել է նախագահը:
Պորոշենկոյի խոսքերով՝ հանցագործներն օգտվում են նրանից, որ իրավապահ մարմինների ուժերի և ռեսուրսների զգալի մասը կենտրոնացված է Ուկրաինայի դեմ ռուսական հիբրիդային պատերազմի բազմաձև արտահայտումների և հետևանքների դեմ պայքարի վրա, «այդ պատճառով դիտվում է քաղաքացիների կյանքի և առողջության դեմ ծանր հանցագործությունների առանձին տեսակների կտրուկ աճ»:










