Պամելա Անդերսոնը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է խնդրել

17:35 • 15.07.15

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնը, ով նաև շրջակա միջավայրի պահպանության պայքարի ակտիվիստ է, SEA Shepherd կազմակերպության կայքում հերթական նամակն է տեղադրել, որտեղ խնդրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի  և Բնական ռեսուրսների և բնապահպանության նախարար Սերգեյ Դոնսկիի հետ անհատական հանդիպում, գրում է ria.ru-ն:


«Ես կարծում եմ, որ մենք շատ բան կարող ենք անել միասին, որպեսզի վաղը աշխարհն ավելի լավը դառնա մեր բոլորի երեխաների համար»,- գրել է դերասանուհին նամակում:


Ավելի վաղ Պամելա Անդերսոնը Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակ էր տեղադրել՝ խնդրելով խոչընդոտել, որպեսզի Իսլանդիայից ֆինվալի 1,7 հազար տոննա միսը չտեղափոխվեր Ճապոնիա։