Արմավիրում բնակարանատերը պատանդ է վերցրել վարձակալի երեխաներին. pastinfo.am

19:26 • 15.07.15

Արմավիրի մարզում վարձակալական հիմունքներով բնակվող կնոջ իրերը բնակարանատերը դուրս է հանել, 2 երեխաներին՝ 6 և 7 տարեկան, փակել է տանը, իսկ երրորդին՝ 11 տարեկան, տարել իր հետ:

«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատել են նաև Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Պարզվել է, որ վարձակալական հիմունքներով բնակվող կինը պարտք է բնակարանատիրոջը և չի կարողացել պարտքը վերադարձնել։