Անհայտ անձինք թալանել են Քրիս Բրաունի տունը և փակել նրա բարեկամուհուն զուգարանում

17:51 • 15.07.15

Դիմակով երեք զինված գողեր ներխուժել են Լոս Անջելեսում գտնվող երգիչ Քրիս Բրաունի տունը և զուգարանում փակել նրա բարեկամուհուն: Այդ մասին հայտարարել է ոստիկանությունը, գրում է gazeta.ru-ն:

Բրաունն այդ պահին տանը չի եղել: Նշվում է, որ կինը վնասվածք չի ստացել, իսկ գողերը իրենց հետ տարել են կանխիկ գումար, որի չափը չի նշվում։

Բրաունի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը:

Քրիս Բրաունը 26 տարեկան է, նա ունի 7 ալբոմ: 2005 թվականին նա դարձել է առաջին աֆրոամերիկացի երգիչը, ում դեբյուտային երգը գլխավորել է Billboard Hot 100-ը: