Եվրահանձնաժողովը Հունաստանին 7 միլիարդ եվրո կտրամադրի խորհրդարանի համաձայնության դիմաց
Եվրահանձնաժողովը պատրաստ է Հունաստանին 7 միլիարդ եվրոյի չափով միջանկյալ վարկ տրամադրել վարկատուների հետ համաձայնությունն ընդունելու հույն խորհրդարանականների համաձայնության դիմաց, գրում է gazeta.ru-ն:
Ընդ որում՝ Եվրահանձնաժողովը պատրաստ չէ գնալ երկրի պարտքերի մարմանը՝ չնայած Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցին:
Չորեքշաբթի օրը՝ հուլիսի 15-ին Հունաստանի խորհրդարանը կքննարկի «Կայունության եվրոպական մեխանիզմի հետ բանակցությունների անցկացման և համաձայնության կնքման համար շտապ միջոցառումների» մասին օրենքի նախագիծը:
Օրենքի ընդունումից է կախված գալիք երեք տարիներին 86 միլիարդ դոլարով երկրին տրամադրվող ֆինանսական օգնության ծրագրի ճակատագիրը:










