Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

17:00 • 15.07.15

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 15-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է համահայկական խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղղությամբ ԱՀՀ տասնամյակների բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաև արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը։
 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վան Գրիգորյանը ներկայացրել է ԱՀՀ առաջիկա ծրագրերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ԱՄՆ-ում անցկացվող միջոցառումներին։