Օբամայի այցի առիթով հազարավոր քենիացիներ... կմերկանան

21:11 • 15.07.15

Իր պատմական հայրենիք Քենիա Օբամայի այցի դեմ հազարավոր քենիացիներ  կբողոքեն մերկանալու միջոցով:

«Լենտա»-ի փոխանցմամբ 5000 քենիացի կանայք ու տղամարդիկ ծրագրում են լրիվ մերկ Նայրոբիի փողոցներ դուրս գալ: Այս կերպ քենիացիները կբողոքեն Օբամայի այն քաղաքականության դեմ, որը ըստ նրանց «բաց ու ագրեսիվ ձևով սատարում է հոմոսեքսուալիզմը»:

Մերկ ակցիան ծրագրված է հուլիսի 22-ին և 23-ին` Օբամայի այցի նախօրեին: Իրենց ակցիայով քենիացիները ուզում են շատ պարզ մատնացույց անել սեռերի տարբերությունը:

Հունիսի 26-ին ԱՄՆ-ի ամբողջ տարածքում օրինականացվել էին միասեռ ամուսնությունները, իսկ մայիսին Քենիայի վարչապետը ասել էր, որ քենիական հասարակությունը չի ընդունում միասեռականությունը:

Աֆրիկայի 54 երկրներից 36-ում հոմոսեքսուալիզմը արգելված է: Քենիայում դրա համար ազատազրկում են ընդհուպ մինչև 14 տարի: