Ռուսաստանցի միլիարդատերը վաղը կվերադառնա Մոսկվա, իսկ առայժմ նա ալյուր է վաճառում Շուշիի փողոցներում (լուսանկարներ, տեսանյութ)
Ընտանյոք հանդերձ Արցախ տեղափոխված ռուսաստանցի հակասական միլիարդատեր Գերման Ստերլինգովը ալյուր է վաճառում հենց Շուշի քաղաքի փողոցներում:
LifeNews-ը հատուկ ռեպորտաժ է ներկայացրել «չճանաչված հանրապետությունից»:
Արցախում ռուսաստանցի գործարարի առաջին առևտրային ձեռնարկումը, ի դեպ, հենց ալրաղացի հետ է կապված: Նշվում է, որ 130 տարի առաջ կառուցված քարե կառույցը գրեթե անվճար է բաժին ընկել գործարարին՝ 2 մլն դրամով, ինչը մոտ 250 հազար ռուսաստանյան ռուբլի է կազմում:
Ստերլիգովը կարծում է, որ նման ալրաղացը իդեալական է, քանի որ էլեկտրականություն ու այլ տեխնոլոգիաներ չի պահանջում աշխատանքի համար: Այնտեղից ստացված ալյուրն էլ գործարարը անձամբ վաճառում է Շուշիի փողոցներում:
Ստերլիգովը կարծիք է հայտնել, որ շուտով Շուշին կդառնա «Ղարաբաղի առևտրային մայրաքաղաքը»:
Ի դեպ, վաղը Ստերլիգովը Մոսկվա է վերադառնալու: Նա նման որոշում է կայացրել` հերքելու համար տեղեկությունը, թե թաքնվում է ռուսաստանցի իրավապահներից: Առայժմ նա հերքում է իր կապը ազգայնականների հետ և այլ մեղադրանքներ: Սակայն եթե նրա մեղավորությունը այնուամենայնիվ հաստատվի, Ստերլիգովին այդ դեպքում կսպառնա 15 տարվա ազատազրկում:
Տեսանյութը հնարավոր է դիտել սկզբնաղբյուր կայքում` հղումով:












