Մեծ Բրիտանիան հնարավոր է վերաբացի Թեհրանում իր դեսպանատունը
Մեծ Բրիտանիան քննարկում է Թեհրանում դեսպանատան աշխատանքի վերսկսման հնարավորությունը: Այդ մասին ելույթ ունենալով խորհրդարանում հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը՝ մեկնաբանելով երեքշաբթի օրը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնությունը, հաղորդում է ТАСС-ը:
«Մենք նախկինի պես մտադիր ենք կրկին բացել իրար մոտ դեսպանատներ, և մենք կանենք դա, երբ կլուծենք մի քանի հարցեր»,- հայտարարել է Համոնդը: Դիվանագետի խոսքերով՝ դիվանագիտական առաքելությունը կբացվի, երբ կիրականացվեն Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելուն ուղղված միջոցառումները:
«Կան որոշ տեխնիկական հարցեր երկու կողմերից, որոնք անհրաժեշտ կլինի լուծել մինչև դա արվի: Ես կաշխատեմ անմիջականորեն իմ իրանցի գործընկերոջ հետ առաջիկա մի քանի ամիսներին բոլոր խոչընդոտները վերացնելու համար: Ես մեծ հույս ունեմ, որ մենք կկարողանանք վերսկսել մեր բրիտանական դեսպանատան աշխատանքը մինչև այս տարվա ավարտը, և ես անհամբերությամբ սպասում եմ դա անելու համար Թեհրան իմ այցին»,- ասել է նա:
Նրա խոսքերով՝ Իրանի կողմից միջուկային ռումբ ստեղծելու վտանգն անցել է:
Լոնդոնում և Թեհրանում դեսպանատները փակվել են 2009 թվականին երկու երկրների միջև հարաբերությունների սրվելուց հետո:










