Կառավարության նիստին վարչապետը շնորհավորեց Էդվարդ Նալբանդյանին՝ ծննդյան օրվա առթիվ

11:59 • 16.07.15

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի մեկնարկին շնորհավորեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան ծննդյան օրվա առթիվ:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետը ԱԳ նախարարին մաղթեց առողջություն և բեղմնավոր աշխատանք:


Էդվարդ Նալբանդյանը ծնվել է 1956թ.: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականից: