Ջորջ Բուշ-Ավագն ընկել է և կոտրել ողնաշարը պարանոցի հատվածում

09:03 • 16.07.15

Լուսանկարը՝ АР–ի

 


ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-Ավագը տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ ընկնելու հետևանքով կոտրել է ողնաշարը պարանոցի հատվածում:


Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով նրա մամուլի քարտուղար Ջիմ Մակգրատին, Ջորջ Բուշ-Ավագի կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում:


«Նրա վիճակը կայուն է, սակայն նա ստիպված կլինի պարանոցի կորսետ կրել»,- գրել է Մակգրատը Twitter-ի իր էջում:


Բուշն ընկել է չորեքշաբթի առավոտյան Քենեբանկպորտ քաղաքում գտնվող սեփական տանը և այժմ բուժում է անցնում Պորտլենդի հիվանդանոցում:


«Մենք չենք կարծում, որ նա հիվանդանոցում երկար կմնա»,- ասել է Մակգրատը: