Շվեյցարիան արտահանձնել է ՖԻՖԱ-ի գործով առաջին ձերբակալվածին

14:52 • 16.07.15

Շվեյցարիայի իշխանությունները ԱՄՆ-ին են արտահանձնել ֆուտբոլի ֆեդերացիայում կոռուպցիայի գործով անցնող ՖԻՖԱ-ի առաջին պաշտոնյային, հաղորդում է gazeta.ru-ն:


 Արտահանձնման մասին հաղորդագրության մեջ Շվեյցարիայի արդարադատության նախարարը չի նշել պաշտոնյայի անունը: Նա յոթ ձերբակալված պաշտոնյաներից մեկը, ում նախատեսվում է արտահանձնել ԱՄՆ-ին:


Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման մասին որոշումների ընդունման գործընթացում տրված հնարավոր կաշառքներին վերաբերող հետաքննությունը սկսվել է մայիսին՝ ՖԻՖԱ-ի 7 պաշտոնյաների ձերբակալումից հետո:


Մայիսի 27-ին Ցյուրիխում ձերբակալվել էին կազմակերպության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախագահի պաշտոնում վերընտրվելուց օրեր անց՝ հունիսի 2-ին, ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավար Յոզեֆ Բլատերը հրաժարական է տվել։

Ընդհանուր առմամբ կոռուպցիայի մեջ մեղադրանքներ է առաջադրվել 14 նախկին և գործող պաշտոնյաների: ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ 24 տարվա ընթացքում նրանք կասկածվում են ավ ելի քան 100 միլիոն դոլարի չափով կաշառք ստանալու մեջ: