Ֆրանսիայում չորս ահաբեկչություն է կանխվել

08:59 • 16.07.15

Ֆրանսիայում անցած շաբաթ չորս ահաբեկչություն է կանխվել: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը, գրում է korrespondent.net-ը:
 

Ինչպես հստակեցրել է երկրի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը, չորս ձերբակալություն է իրականացվել:


Կասկածյալների տարիքը 16-ից մինչև 23 է: Որոշ տվյալներով՝ ձերբակալվածները նախկինում մասնակցել են Սիրիայի պատերազմին իսլամիստների կողմից:


Ենթադրաբար նրանք կարող էին ահաբեկչություններ կազմակերպել Բաստիլի գրավման օրվա՝ հուլիսի 14-ի համար:
 

Ապրիլի հաղորդվում էր, որ տարվա սկզբից ի վեր Ֆրանսիայում կանխվել է հինգ ահաբեկչություն: