Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով արդեն 700 մարդ է մահացել
Լուսանկարը՝ Reuters
Ֆրանսիայի տարածքում այս ամառ գրանցված 40 աստիճան շոգը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում հանգեցրել է 700 մարդու մահվան։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ այդ ժամանակահատվածում շտապօգնության բժիշկները գրանցել են 3580 կանչ։ Գրանցվել է նաև 1480 շտապ դիմում բժիշկներին, ինչը 10 անգամ ավելին է, քանի սովորաբար։
Այժմ Ֆրանսիայում սկսվում է տաք օդի 2-րդ ալիքը, որը եկել է Սահարայից` Իսպանիայի միջոցով։ Երկրի մի շարք քաղաքներում օդի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-39 աստիճան։ Փարիզում այսօր սպասվում է 36-37 աստիճան շոգ։
Իշխանությունները կոչ են անում բնակչությանը լինել ծայրահեղ զգույշ, շատ ջուր խմել, փորձել նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը, ուշադիր լինել տարեցների հանդեպ, ովքեր հատկապես ծանր են տանում նման եղանակը։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ ամբողջ ամառ Ֆրանսիայում շատ շոգ է լինելու։










