Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններն ուղեկցվել են անկարգություններով. այրվել է ավելի քան 700 մեքենա

11:53 • 16.07.15

Ֆրանսիայի գլխավոր ազգային տոնին՝ Բաստիլի գրավման օրը, որը նշվում է հուլիսի 14-ին, խուլիգանները 721 ավտոմեքենա են այրել: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը, գրում է ТАСС-ը:

 

Նախարարության տվյալներով՝ իրավապահները ձերբակալել են 603 մարդու: Դեպքերի մեծ մասը տեղի են ունեցել հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը: Ինչպես նշում են ներքին գործերի նախարարությունում, մեքենաների այրման թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 23 տոկոսով, իսկ ձերբակալվածների թիվը՝ 68 տոկոսով:

 

Հաջորդ օրն արդեն ձերբակալվածների թիվը կազմել է 723 մարդ:

 

Անկարգություններ են տեղի ունեցել Ֆրանսիայի մի շարք խոշոր քաղաքներում, մասնավորապես Լիոնում: Այնտեղ այրվել է մեծ սուպերմարկետ, հարձակումներ են իրականացվել հրշեջների և ոստիկանության պարեկային մեքենաների վրա:

 

Հասարակական կարգի զանգվածային խախտումներ են գրանցվել նաև Փարիզում՝ հատկապես քաղաքի հյուսիսային թաղամասերում:

Մայրաքաղաքում Բաստիլի գրավման օրը ձերբակալվել է 145 մարդ: