Ղրղըզստանի մայրաքաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել իրավապահների ու «Իսլամական պետության» զինյալների միջև, կան զոհեր

19:40 • 16.07.15

Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում հրաձգություն է ծավալվել իրավապահների և զինյալների միջև: BBC-ի փոխանցմամբ կան զոհեր:

 

«Դոժդ» հեռուստաընկերությունը հայտնում է, որ իրականացվել է հատուկ գործողություն, որի հետևանքով սպանվել է 4 զինյալ: Նրանք ենթադրաբար հարել են «Իսլամական պետություն» խմբավորմանը: Ըստ ԶԼՄ-ների` իշխանությունները համարում են, որ զոհվածները ներկայացրել են ԻՊ-ի տեղի մասնաճյուղը:

 

Ղրղըզստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ հրաձգություններ են տեղի ունեցել մայրաքաղաքի երկու հատվածներում` ՀԷԿ-5-ի մերձակայքում` մայրաքաղաքի արվարձանում, ինչպես նաև քաղաքի կենտրոնի բնակելի շենքում:

 

Հատուկ ջոկատայինների շարքերում կորուստներ չկան, սակայն կան մի քանի վիրավորներ: